Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը

Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը

Հոկտեմբերի 23-ին Երևանում կայացավ Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջազգային 2-րդ սամմիթը։ Այն համախմբել էր աշխարհի տարբեր մասերից օստեոպորոզի ընկերակցությունների անդամներին։ Հյուրերի շարքում էին Ռումինիայի, Մոլդովայի, Չեխիայի և այլ երկրների առաջատար բժիշկները։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյանը:


Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյան«Շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար։ Սա թվով երկրորդ միջազգային սամմիթն է, որի նախաձեռնությունը պատկանում է  Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին և Օստեոպորոզի հայկական ասոցիացիային։ Սամմիթին մասնակցում են չորս տասնյակից ավելի առաջատար մասնագետներ։ Երևանում են գտնվում աշխարհի տարբեր ծայրամասերից եկած առաջատար մասնագետներ` ընկերակցությունների ներկայացուցիչներ։  Ե՛վ նրանց, և՛ մեզ միավորում է մեկ հիմնական գաղափար՝ համախմբել ընկերակցությունների աշխատանքը, և դա, կարծես, հաջողվում է։ Միջազգային փորձագետները սիրով են ընդունել հրավերը՝ մասնակցելու սամմիթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր։ 


Ուրախալի փաստ է, որ սամմիթին մասնակից հյուրերը սիրով են ընդունել Հայաստան գալու հրավերը։ Մեր գործունեությունը շատ բարձր է գնահատվում Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի կողմից, հաճախ մեզ օրինակ են բերում, ինչը, անշուշտ, հաճելի փաստ է։ Հյուրերից շատերի համար սա լավ հնարավորություն է ո՛չ միայն մասնագիտական զինանոցը հարստացնել, այլ նաև, ինչու ո՛չ, տեսնել Հայաստանը: Կան մասնակիցներ, որոնք երկրորդ անգամ են Հայաստան գալիս»:

 

Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը

 

Վ․ Բաբալյանն ընդգծեց, որ սամմիթն իրականություն դարձավ Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի շնորհիվ։ Նա ամեն տարի կազմակերպում է միջազգային կոնֆերանսներ, որին մասնակցում են Ամերիկայից և Եվրոպայից ժամանած մասնագետներ, ովքեր սամմիթի շրջանակում ներկայացնում են օստեոպորոզի բուժման նորագույն մեթոդները։ 


 Պրոֆեսոր Ջոն ԲիլեզիկյանՊրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օստեոպորոզի ոլորտում տեղեկատվության փոխանակումը շատ կարևոր է։


«Թվով երկրորդ սամմիթն է։ Ի տարբերություն առաջին սամմիթի, այսօր ավելի շատ մասնագետներ են ժամանել Հայաստան, որպեսզի պատմեն, թե ինչ գործունեություն են ծավալում իրենց ընկերակցությունները, ինչ խնդիրներ ունեն, ինչ ձեռքբերումներ, և դա շատ կարևոր է»։


Ջ. Բիլեզիկյանի փոխանցմամբ՝ սամմիթը հնարավորություն է տալիս մասնագետին` լինել իրազեկ։


«Ինչ խոսք, եթե մասնագետը է զինված համապատասխան գիտելիքներով, նա ճիշտ կախտորոշի և հավուր պատշաճի կկազմակերպի բուժումը։ Վստահ եմ, որ այս հանդիպումն օգտակար կլինի»։

 

Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթըԿոլումբիա համալսարանի ներկայացուցիչ Քիմ Սնայդերը մեզ հետ զրույցում ընդգծեց.

 

«Ինձ ուրախացնում է այն փաստը, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը զգալի աշխատանք է տանում շարունակական կրթության հարցում, ինչը շատ կարևոր է գիտելիքի արագ փոփոխվող աշխարհում։ Իմ հիմնական գործառույթը Կոլումբիա համալսարանում՝ կրեդիտավորումն է»։

 

Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը

 

Ք. Սնայդերը համոզված է, որ առաջիկայում համագործակցության եզրեր կհաստատվեն Կոլումբիա համալսարանի և Հայաստանի միջև։

 

Օստեոպորոզի ռուսական ընկերակցության նախագահ Օլգա Լեսնյակն ընդգծեց. 


«Այս կարգի միջոցառումներին մասնակցելը մեզ համար շատ կարևոր է, քանի որ հնարավորություն կա լսելու, համեմատելու։ Եվ հետո, մենք հարևաններ ենք, ուստի, ունենք նույն խնդիրները, ինչը պատահական չէ. նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրներն ունեն միմյանց շատ նման առողջապահական համակարգ»։

 

Օ.Լեսնյակը բարձր է գնահատում Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի կողմից տարվող աշխատանքները։

 

Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը

 

«Պետք է ասեմ, որ շատ երկրների համար Հայաստանը կարող է օրինակ ծառայել։ Օստեոպորոզի հայկական ասոցիացիան զգալի աշխատանքներ է տանում, և դա ակնհայտ է։ Համոզված եմ, որ մասնակիցները դասեր կվերցնեն»։

 

Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը


Սամմիթի պատվավոր հյուրերից Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆիլիփ Հաուբոթը վստահ է.


«Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել այս սամմիթի հետ.ներկա են քսանից ավելի երկիր ներկայացնող առաջատար մասնագետներ, որոնք օստեոպորոզի ոլորտի ընկերակցությունների անդամ են։ Այսօր նրանք այստեղ են, որ բարձրաձայնեն իրենց ունեցած խնդիրները, և, հնարավորության դեպքում, մենք կարող ենք օգնության հասնել։ Նրանց դերն ու կատարած աշխատանքը, անշուշտ, անգնահատելի է. նրանք օգնում են օստեոպորոզով տառապող մարդկանց,  կանխարգելման միջոցներ ձեռնարկում»։ 


Ֆ. Հաուբոթը վստահ է, որ նմանատիպ միջոցառումները Հայաստանում շարունակական բնույթ են կրելու, և մասնագետների կրկին հանդիպելու են։ 

 

Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը

Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը

Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը Երևանում կայացավ օստեոպորոզի միջազգային 2-րդ սամմիթը

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ